Կիմ Չեն Ընը վերջին 20 օրվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ. РИА Новости (լուսանկարներ, տեսանյութ)
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը վերջին 20 օրվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Рёнхап գործակալությանը:
Նշվում է, որ ապրիլի 30-ին Սունչհոն քաղաքում Կիմ Չեն Ընը մասնակցել է պարարտանյութերի արտադրությամբ զբաղվող գործարանի վերաբացմանը:
«Ողջույնի երթի կատարման ընթացքում հարգարժան առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտնվել է արարողությանը և անձամբ կտրել ժապավենը: Հետո նա ջերմորեն ողջունել է հավաքված մարդկանց և շինարարներին, որոնք խանդավառությամբ բղավել են՝ ուռա»,- Рёнхап-ը մեջբերում է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալության հայտարարությունը:
Հիշեցնենք, որ հյուսիսկորեացի առաջնորդի առողջական վիճակի վատթարացման մասին լուրեր էին հայտնում ճապոնական և հոնկոնգյան աղբյուրները, երբ վերջինս ապրիլի 11-ից չէր երևացել հանրության առաջ և ապրիլի 15-ին չէր մասնակցել պապի ծննդյան 108-րդ տարեդարձին նվիրված արարողությանը:

Աղյուրը՝ tert.am