Լրահոս

22.03.2011 11:29


Թունավորումներ

Մարտի 21-ին`ժամը 11.46-ին, տեղեկատվություն է ստացվել, որ սննդային թունավորման նախանշաններով Կապան քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել Կապան քաղաքի Շահումյան փողոցի 39ա շենքի թիվ 16 բնակարանի բնակիչներ ՝ 1966թ.-ին ծնված Ֆլորա Կարենի Սարգսյանը , 1963թ.ին ծնված Սուսան և 1964թ.-ին ծնված Սիլվա Ռաֆիկի  Սարգսյանները: Նախնական տվյալներով թունավորման պատճառ է հանդիսացել սննդում օգտագործված կանաչեղենը: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Նույն օրը՝ժամը 13.42-ին, տեղեկատվություն է ստացվել, որ բնահյութից (էսենցիա) թունավորումով  Թալին քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի բնակիչ,1931թ.-ին ծնված Մկրտիչ Գալոյանը:    Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Մարտի 22-ին՝ ժամը 01.00-ին , տեղեկատվություն է ստացվել, որ  դեղորայքային թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 32 շենքի 12-րդ բնակարանի բնակիչ,1979թ.-ին ծնված Մարո Մարտիրոսյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը