Քաղաքական

01.05.2020 16:04

Մանրամասներ՝ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակից

Մանրամասներ՝ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակից

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում հետազոտություններ է անցնում։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը կայուն է։ Համեմատած «Իզմիրլյան» բժշկական կենտրոն տեղափոխվելու օրվան` դրական տեղաշարժեր կան։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:

«Հետազոտությունների հիմնական մասն ավարտված է, բայց դեռևս որոշ հետազոտություններ կան, որ պետք է անենք։ Երկրորդ նախագահի մոտ սկսել ենք դեղորայքային բուժման կուրս, և կուրսի ավարտից հետո, կապված նրանից, թե ինչ տվյալներ կունենանք, ամենայն հավանականությամբ` անհարժեշտություն կլինի վիրահատության: Բայց դա վերջնական կվորոշվի բուժումից հետո»,-ասաց Չարչյանը։

ԲԿ-ի տնօրենը հայտնեց, որ սկզբում կկատարվի դիագնոստիկ վիրահատություն, որի արդյունքում կորոշվի՝ ինչ վիրահատություն կատարել․ «Վիրահատությունը կլինի մի քանի օրից, չեմ կարող հստակ օր ասել, մինչև որ հետազոտությունները լրիվ ավարտվեն և մինչև որ կոնսերվատիվ դեղորայքային բուժումը, նախավիրահատական պատրաստությունն ավարտվի»:

Չարչյանը հայտնեց, որ թեպետ Ռոբերտ Քոչարյանն առողջական երեք տարբեր համակարգերից խնդիրներ ունի, այդ թվում սիրտ-անոթային, սակայն այդ խնդիրները հաղթահարելի են․ «Երկրորդ նախագահի ոգին շատ մարտական է, և բոլոր խնդիրները տոկունությամբ հաղթահարում է։ Այնպես չէ, որ այս հիվանդություններն ամբողջ կյանքում մնալու են իր հետ»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։