Աշխարհ

01.05.2020 16:09


Իրանում կորոնավիրուսով վարակված 2 հազարից ավելի մարդ ծանր վիճակում է

Իրանում կորոնավիրուսով վարակված 2 հազարից ավելի մարդ ծանր վիճակում է

Իրանում կորոնավիրուսի մայիսի 1-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1006-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 95 հազար 646: Մահացածների թիվն ավելացել է 63-ով: Վարակի բռնկումից ի վեր երկրում մահացել է 6 հազար 091 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ծանր վիճակում է 2 հազար 899 անձ:

Իրանում ապաքինվածների թիվն ավելացել է 1215-ով: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսը հաղթահարել է 76 հազար 318 մարդ:

Մինչև այժմ թեստավորվել է 475 հազար 023 անձ:

Այս խորագրի վերջին նյութերը