Լրահոս

22.03.2011 10:52


Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 9000–ը

Վերջին տվյալների համաձայն՝  Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը անցել է 9000-ի սահմանը։ Այս մասին հաղորդում է «Ասոշիեյթեդ Փրես»–ը՝ հղում անելով երկրի ոստիկանության գլխավոր վարչությանը։

Վարչության տվյալներով՝ գտնվել են 9,079 մարդկանց դիակներ։ Իսկ անհետ կորածների թիվը նվազել է մինչև 12,645։

Այսպիսով՝ զոհերի ու անհետ կորածների ընդհանուր թիվը Ճապոնիայում հասնում է 22 հազ.–ի։ Տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել 2,644 մարդ։

Հիշեցնենք, որ 9,0 մագնիտուդով երկրաշարժը տեղի էր ունեցել մարտի 11–ին։ Այն 10 մետր բարձրության ցունամի էր առաջացրել։

Այս խորագրի վերջին նյութերը