Լրահոս

22.03.2011 10:31


Քաղաքապետի թեկնածուի համախոհները փակել են Արմավիր-Երևան ավտոմայրուղու 3-րդ կմ-ի հատվածը

Մարտի 21-ին, ժամը15.35-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի խումբ քաղաքացիներ Արմավիր-Երևան ճանպարհի 3-րդ կմ-ին երկկողմանի փակել են ճանապարհը: Պարզվել է, որ մարտի 20-ին կայացած Արմավիրի քաղաքապետի ընտրությունների համար առաջադրված թեկնածու Սևակ Մ.-ի համախոհները՝ մոտ 90 մարդ, իրենց ավտոմեքենաներով փակել են Արմավիր-Երևան ավտոմայրուղու 3-րդ կմ-ի հատվածը` մոտ 1 ժամ խոչընդոտելով ավտոտրանսպորտի բնականոն երթևեկությունը: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ վերականգնվել է մայրուղու բնականոն երթևեկությունը: Նշված վայրից բերման է ենթակվել 5 մարդ: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժին:

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը