Լրահոս

22.03.2011 10:34


Վահրամ Աթանեսյան. «Ադրբեջանը պատրաստ չէ երեխայի մահվան անկախ հետաքննությանը»

Վահրամ Աթանեսյան. «Ադրբեջանը պատրաստ չէ երեխայի մահվան անկախ հետաքննությանը»

–«Day.az»–ին տված հարցազրույցում Ադրբեջանի խորհրդարանի անդամ Ֆազիլ Մուստաֆան նշել է, թե իրենք ապացույցներ ունեն, որ շփման գծում  ադրբեջանցի տղա երեխա է սպանվել։ Դժվար է կասկածել, որ ադրբեջանցի տղան իրոք սպանվել է։ Չնայած՝ Աստվա՛ծ գիտի։ Բայց այն, որ երեխան սպանվել է հայ դիպուկահարի կողմից, ինչպես պնդում է Բաքուն, դեռ պետք է ապացուցել։ Իսկ դրա համար Բաքուն պետք է համաձայնի միջադեպի անկախ հետաքնությանը, որն իբր տեղի է ունեցել մարտի 8–ին Աղդամի Օրթա Գյարվյանդ գյուղում։ Պատրա՞ստ է նա այդ հետաքննությանը։ Ո՛չ, պատրաստ չէ։ Եվ ադրբեջանցի տղայի սպանության շուրջ այս ողջ աղմուկը մի նպատակ է հետապնդում՝ խուսափել մարտի 5–ին Սոչիում կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածություններից։ Հակառակ դեպքում, Ադրբեջանի իշխանությունները այդքան չէին խոչընդոտի մարտի 20–ին կայանալիք մոնիթորինգին այն վայրում, որտեղ մարտի 17–ին ադրբեջանցի դիպուկահարի կրակից զոհվել էր ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորը։ Ի դեպ, դա հենց այն ուղղությունն է, որտեղ մարտի 8–ին զոհվել է 9–ամյա Ֆարիզ Բադալովը,–այս մասին «Ռեգնում» գործակալությանն ասել է ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։

Նա նաև նշել է, որ քանի դեռ մեղքն ապացուցված չէ, կողմերից մեկի պատասխանատվության մասին խոսել չի կարելի։

Այս խորագրի վերջին նյութերը