Լրահոս

22.03.2011 10:22


Լիբիայում շարունակվում են ռազմական գործողությունները

«Ռեյթերս» գործակալությունը, հղում անելով արաբական ԶԼՄ–ներին, հաղորդում է, որ միջազգային կոալիցիայի ուժերը շարունակում են օդային հարվածներ հասցնել Քադաֆիի ենթակայության տակ գտնվող ռազմական կետերին։ Այդ հարվածներին հետևել են լիբիական հակաօդային ուժերի կրակոցները կոալիցիայի օդուժի ուղղությամբ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կոալիցիայի ռազմաօդային ուժերը մի քանի հարվածներ են հասցրել մայրաքաղաք Տրիպոլիին, այդ թվում և Քադաֆիի նստավայրին։ Օդային հարվածներ են հասցվել նաև Սեբհա քաղաքին ու Սիրտ քաղաք–նավահանգստին։ Լիբիական իշխանությունները հայտարարել են մեծաթիվ զոհերի ու վիրավորների մասին։

Այնուամենայնիվ, Լիբիայի առաջնորդին հավատարիմ ուժերը շարունակում են ապստամբների դեմ ցամաքային գործողությունները։

Զինտան քաղաքի բնակիչների խոսքերով՝ երկուշաբթի քաղաքը զանգվածային ռմբակոծության է ենթարկվել, իսկ նրա շուրջը՝ բլուրների վրա, կուտակվել է 40–ից ոչ պակաս զրահամեքենա։ Տրիպոլիից 200 կմ արևելք գտնվող՝ մեծությամբ երրորդ քաղաք Միսրատից էլ հայտնում են, որ Մուամար Քադաֆիին հավատարիմ զորքերը սպանել են ամենաքիչը 9 մարդու։

Այս խորագրի վերջին նյութերը