Խարկովում մերկ կնոջ մոտ հայտնաբերել են աղջիկ երեխայի կտրած գլուխը (տեսանյութ,լուսանկար 18+)
Խարկովում ոստիկանները բերման են ենթարկել ամբողջովին մերկ մի կնոջ, որի տոպրակի մեջ գտնվում էր սեփական դստեր կտրած գլուխը:
Սարսափելի պատահարի մանրամասները հաղորդել է Խորկովի ոստիկանության մամուլի ծառայությունը:
Իրավապահների տվյալներով, կինը գտնվել է ոչ ադեկվատ վիճակում, հրաժարվելով պարզաբանել պատահածի հանգամանքները:
Ապրիլի 30-ի լուսադեմին ոստիկանությունում զանգ է ստացվել, որ փողոցով մերկ կին է քայլում:
«Մի ձեռքում նա դանակ էր պահում, մյուս ձեռքում՝ տոպրակ, որում գտնվում էր աղջկա կտրած գլուխ», - ասվում է ոստիկանության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ ոստիկանություն է դիմել Պոդվորկի գյուղի 40-ամյա բնակիչ, որը բնակվում էր իր 38-ամյա քրոջ և նրա 11-ամյա դստեր հետ: Առավոտյան սենյակներից մեկում նա գտել է իր քրոջ աղջկա գլխատված մարմինը:
Գյուղի բնակիչները նշում են, որ ընտանիքը, որում տեղի է ունեցել այդ ողբերգությունը հարուստ չէր, կինը հարբեցող չի եղել, աշխատել է, իսկ դուստրը միշտ խնամված է եղել:

Աղբյուրը՝ Zham.am