Աշխարհ

30.04.2020 22:10


Կալիֆոռնիան մտադիր է մայիսի 1-ից փակել այգիներն ու լողափերը

Կալիֆոռնիան մտադիր է մայիսի 1-ից փակել այգիներն ու լողափերը

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը մտադիր է մայիսի 1-ից փակել բոլոր այգիներն ու լողափերը: Պատճառն այն է, որ նախորդ հանգստյան օրերին մեծ թվով մարդիկ են դուրս եկել լողափեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Լրատվամիջոցների տրամադրության տակ հայտնված համապատասխան փաստաթղթում նշվում է, որ նահանգապետը պատրաստվում է նման որոշում կայացնել, քանի որ շատ քաղաքացիները ինքնամեկուսացման ռեժիմը խախտել են:

Ավելի վաղ նահանգապետը հայտարարել էր, որ մտադիր են խստացնել սահմանափակումները՝ կապված կորոնավիրուսի հետ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։

Այս խորագրի վերջին նյութերը