Աշխարհ

30.04.2020 12:12


ԱՄՆ-ում 73 տարվա ամուսինները կորոնավիրուսի հետևանքով մահացել են միևնույն օրը

ԱՄՆ-ում 73 տարվա ամուսինները կորոնավիրուսի հետևանքով մահացել են միևնույն օրը

ԱՄՆ-ում 73 տարվա ամուսիններ Ուիլֆորդ Կեպլերը և Մերի Կեպլերը կորոնավիրուսի հետևանքով մահացել են միևնույն օրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ 94-ամյա Ուիլֆորդ Կեպլերը և 92-ամյա Մերի Կեպլերը մահացել են ապրիլի 18-ին 6 ժամվա տարբերությամբ:

Նշվում է, որ ապրիլի 8-ին կորոնավիրուս էր հայտնաբերվել Մերի Կեպլերի մոտ, որը հաջորդ 4 օրը եղել է ինքնամեկուսացման մեջ: Ապրիլի 12-ին արդեն ամուսիններին հոսպիտալացնում են: Ուիլֆորդ Կեպլերի մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստավորումը դրական պատասխան էր տվել: Նրանց թոռնուհին՝ Նատալի Լամեկին, պատմում է, որ բժիշկներն ամուսիններին տեղավորել են միևնույն հիվանդասենյակում: Նա նշել է, որ իր տատիկն ու պապիկը շատ փորձությունների միջով են անցել, տեսել են Երկրորդ համաշխարհային, Վիետնամի պատերազմները:

Ամուսինները հուղարկավորվել են միասին:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։ Վարակակիրների թիվն անցել է 3 միլիցոնի, մահացածներինը՝ 228 հազարից:

Այս խորագրի վերջին նյութերը