Տիգրան Կարապետյան. «Ու՞ր է մեր ապագան, ու՞ր է մեր արժանապատվությունը»
Այսօր Տիգրան Կարապետյանի գլխավորած Ժողովրդական շարժման հանրահավաքում «Ժողովրդական կուսակցության» նախագահը հայտարարել է, որ իրենց համակիրներին չեն թույլատրել Երևան գալ Հոկտեմբերյանից, Էջմիածնից, Արարատից։ «Մեր նախաձեռնությամբ ստեղծվել է հզոր ժողովրդական շարժում. մի օր շատ կլինենք, մի օր՝ քիչ, բայց կարևորը՝ կանք»,-իր ելույթում նշել է Տ. Կարապետյանը։ «Ու՞ր է մեր ապագան, ու՞ր է մեր արժանապատվությունը, չկա վերելք, չկա առաջընթաց և չենք տեսնում ապագայի մեջ... Իսկ այն մարդիկ, ովքեր ունեն ամեն ինչ՝ ոչ մեկի հետ չեն ուզում կիսվել։ Պաշտոնները չպե՛տք է լինեն շատ, իսկ փողը՝ գերակա։ Ես շատ բան չեմ կարող խոստանալ, բայց խոստանում եմ իմ սիրտը»։ Ելույթը ավարտելուց հետո, մասնակիցները շարժվել են դեպի Ազատության հրապարակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելության։