Լրահոս

21.03.2011 18:00


Դավիթ Հարությունյան. «Պատգամավորն ու նախագահը չեն կարող երկքաղաքացի լինել»

Դավիթ Հարությունյան. «Պատգամավորն  ու նախագահը չեն կարող երկքաղաքացի լինել»

Մարտի 21-ին Ազգային ժողովում քննարկվել է «ՀՀ Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը ներկայացրել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հետաքրքրվել է, թե ինչու ընտրողների կողմից ստորագրված  ցուցակները չեն պատճենվում և չեն հրապարակվում: Նրա երկրորդ հարցը վերաբերել է նախընտրական փուլում բարեգործության արգելմանը:

Ընտրացուցակների հետ կապված հարցին ի պատասխան Դ.Հարությունյանն ասել է, որ Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթում հստակ նշվում է, որ դրանց հրապարակումը խախտում է ընտրությունների գաղտնիության սկզբունքը: Նա նաև նշել է, որ ընտրական գործընթացի սեղմ ժամանակահատվածում չի պատկերացնում այդ ցուցակների վերհանման գործընթացը:

Բարեգործական գործունեության հարցին արձագանքելով, հանձնաժողովի նախագահն ասել է, որ պատրաստ է քննարկել այդ առաջարկը և վերախմբագրել համապատասխան հոդվածը:

Ինչ վերաբերում է երկքաղաքացիությանը, Դ.Հարությունյանը նշել է, որ իր խորին համոզմամբ բոլոր այն մարմինները, որոնք ունեն առաջնային մանդատ պետք է ունենան տվյալ սահմանափակումը:

-Պատգամավորն ու նախագահը չեն կարող երկքաղաքացի լինել, քանի որ դա նրանց ավտոմատ դարձնում է ՀՀ-ից դուրս նաև այլ երկրի օրենքների ենթակա: Կարծում եմ եմ խորհրդարանը իրեն նման բան թույլ տալ չի կարող: Ովքեր առաջնային մանդատ չունեն, ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում,- ընդգծել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը