Լրահոս

21.03.2011 17:46


Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղարին

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդիին:

Հանրապետության ղեկավարը կարևորել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի օժանդակությունը զարգացող երկրների տնտեսություններին, ինչպես նաև այդ տնտեսություններն առավել մրցունակ ու կայուն դարձնելու ուղղությամբ Կազմակերպության կողմից գործադրվող ջանքերը:

Հայաստանի տնտեսության զարգացման աջակցության գործում Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ու նաև պարոն Սուպաչայ Պանիտչպակդիի անձնական ներդրումը:

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղարը նշել է, որ իր այցը Երևան հաճելի է, հատկապես, երկու պատճառով. առաջին` Հայաստանն ԱՀԿ-ին անդամակցել է, երբ կազմակերպությունն ինքն էր գլխավորում, և այդ օրվանից ի վեր ստանձնած պարտավորությունների ուղղությամբ  մեր երկիրը զգալի աշխատանք է իրականացրել: Երկրորդ կարևոր պատճառը, ըստ  Սուպաչայ Պանիտչպակդիի, Հայաստանի  տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ստեղծման 10-րդ տարեդարձի տոնակատարությանն ու Երևանում միջազգային համաժողովին  մասնակցելն է, որն ուղղված է Հայաստանի օրինակով մրցակցության օրենքի և քաղաքականության վերաբերյալ կամավոր փորձագիտական գնահատման զեկույցի արդյունքների ներկայացմանը:

Հանդիպման ժամանակ զրուցակիցներն ընդգծել են, որ զարգացող տնտեսությունների համար մրցակցային քաղաքականության խրախուսումն ստեղծում է ամուր հիմք տնտեսության զարգացման համար` թույլ տալով արդյունավետորեն բաշխել ռեսուրսները և օգտվել նորարարություններից ու լավագույն փորձից:

Այս խորագրի վերջին նյութերը