Աշխարհ

29.04.2020 19:29


Ստամբուլում գողություն է կատարվել օսմանահայ ճարտարապետի կառուցած 432-ամյա պատմական մեդրեսեում

Ստամբուլում գողություն է կատարվել օսմանահայ ճարտարապետի կառուցած 432-ամյա պատմական մեդրեսեում

Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող, օսմանահայ նշանավոր ճարտարապետ Միմար Սինանի նախագծած և կառուցած Քըլըչ Ալի փաշա մեդրեսեից (իսլամական ուսումնական հաստատություն) գողություն է կատարվել։

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ գողերը, օգտվելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից, մեկ շաբաթ ընդմիջումով 2 անգամ թալանել են մեդրեսեի պատմական և նյութական արժեք ներկայացնող կիսագնդաձև գմբեթների ծածկաթիթեղները։

Գողոնի ընդհանուր քաշը կազմել է 1․5 կգ։ Բացի այս գողության դեպքերից մեդրեսեն նախկինում նույնպես բազմիցս թալանել են։ Դեպքի առնչությամբ ոստիկանությունն հետաքննությունէ սկսել։

Նշենք, որ Բեյօղլու թաղամասի Քըլըչ Ալի փաշա մեդրեսեն կառուցվել է 1588թ․։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը