Էկոնոմիկայի նախարարը երկրորդ եռամսյակում կանխատեսում է տնտեսական նվազ ցուցանիշներ
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը 2020թ. երկրորդ եռամսյակի սկզբից տնտեսական նվազ ցուցանիշների արձանագրում է կանխատեսում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարն ասաց ապրիլ 29-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
«Պետք է նկատի ունենանք, որ առաջին եռամսյակի երրորդ ամսվա երկու շաբաթն է միայն էապես կրել նոր կորոնավիրուսի տնտեսական բացասական ազդեցությունը: Այն փաստը, որ մենք առաջին եռամսյակում ունեցել ենք դրական տնտեսական ակտիվություն, առավելապես առաջին երկու ամիսների բարձր տնտեսական ակտիվության և 2019 թվականի բարձր տնտեսական ակիտվության հետևանքն էր: Ցավոք, երկրորդ եռամսյակի սկզբից արդեն կունենանք նվազ տնտեսական ցուցանիշներ, հույս ունենք, որ երրորդ եռամսյակից վերականգնումը կսկսվի»,- ասաց Խաչատրյանը:
Տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվար-մարտ ամիսներին 4 տոկոսով աճել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-մարտին աճել է 9.2 տոկոսով՝ կազմելով 190 հազար 136 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 10.5 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 7.7 տոկոսով: Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է նվազում՝ շուրջ 4 տոկոսով: Սակայն արտահանումն աճել է 0.2 տոկոսով, իսկ ներմուծումը նվազել է 6.2 տոկոսով:
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: