Աշխարհ

29.04.2020 22:20


COVID-19-ով են սկսել վարակվել տնային շները

COVID-19-ով են սկսել վարակվել տնային շները

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Չափել Հիլ քաղաքում Ուինսթոն անունով տնային շան մոտ հայտնաբերել են COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիա: Այս մասին հայտնում է WRAL-TV-ն:

Ապրիլի 1-ին Հիզեր Մաքլինի եւ նրա ամուսնու՝ անհետաձգելի օգնության բաժանմունքի բուժաշխատող Սեմուելի ընտանիքը Դյուկի համալսարանում բուժզննում է անցել: Ընտանիքի բոլոր անդամների մոտ, բացի Սիդնի դստերից, նոր կորոնավիրուսային ինֆեկցիա է հայտնաբերվել:

Հետազոտության շրջանակում սկսել են ստուգել նաեւ Մաքլինների տանն ապրող տնային կենդանիներին՝ 2 շներին, կատվին եւ մողեսին: Շներից մեկի՝ Ուինսթոն մաստիֆի մոտ հայտնաբերվել է SARS-CoV-2 կորոնավիրուս, որը COVID-19 է առաջացնում:

Հետազոտությանը մասնակցած բժիշկ Քրիս Վուդսը նշել է, որ սա ԱՄՆ-ում առաջին գրանցված դեպքն է, երբ շունը վարակվել է COVID-19-ով: Նախկինում մի քանի համանման դեպքեր էին գրանցվել Չինաստանում: Կարծես թե, ոչ միայն կատուները, այլ շները եւս սկսել են վարակվել կորոնավիրուսով:

Հիզերի խոսքով՝ Ուրինսթոնի մոտ COVID-19-ի թույլ ախտանիշներ էին արտահայտվում:

«Նա մի անգամ հրաժարվեց նախաճաշից: Եթե այս ցեղատեսակին ծանոթ եք, ապա գիտեք, որ մաստիֆներն ուտել շատ են սիրում: Այնպես որ, դա անչափ տարօրինակ էր»,- ասել է շան տիրուհին:

Նրա որդի Բենը նշել է, որ Ուինսթոնը քնում է Հիզերի կողքին եւ ընտանիքի բոլոր ամդամներից հետո նրանց ափսեները լպստում է, ուստի զարմանալի չէ, որ նա վարակվել է:

Շունն այժմ արդեն ապաքինվում է եւ իրեն լավ է զգում:

Աղբյուրը՝ med.news.am

Այս խորագրի վերջին նյութերը