Լրահոս

21.03.2011 17:06


Որակավորվել է ևս 9 հաշվապահ

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 21 դիմորդներից քննությանը ներկայացել է 16-ը, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 9-ին: Որակավորման վկայականը ուժի մեջ է 5 տարի ժամկետով:

2011 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 4 քննություն, որոնց արդյուքներով տրվել է  40 վկայական: Հայաստանի Հանրապետությունում 21.03.2011թ. դրությամբ որակավորման վկայական  ունի 406 հաշվապահ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը