Վերահսկիչ պալատը Վազգեն Խաչիկյանին պատասխանատվության դեռ չի կանչի
Այսօր տեղի է ունեցել Վերահսկիչ պալատի խորհրդի նիստը: Վերջինից հետո հրավիրված ասուլիսում ՎՊ նախագահ ԻշխանԶաքարյանը հայտարարել է, որ Սոցիալական ապահովության պետական ծառայության 51 տարածքային բաժիններից ստուգումներ են իրականացրել 14-ում և բազմաթիվխախտումներարձանագրել: Մասնավորապես հայտնաբերվել են մահացած կենսաթոշակառուներին գումարների վճարման, կենսաթոշակների կրկնակի վճարման բազմաթիվ դեպքեր: Ինչպես նաև տեղեկատվական բազաներում վճարված թոշակը գրվել է որպես չվճարված, առանձին դեպքերում տարածքային բաժիններում բացակայել են կենսաթոշակառուի գործերը, թոշակ, նպաստ նշանակվել է աշխատանքային ստաժի սխալ հաշվարկմամբ, վետերանների պատվո վճարների թիվն է խախտված եղել, նշանակվել է պատվո վճար պատերազմի վետերան չհամարվող մարդկանց, պատվովճարը վճարվել է մահացած վետերաններին, այլ երկրների քաղաքացիություն ստանալուց հետո շարունակվել է նրանց պատվովճար տրվել և այլն:
Ի. Զաքարյանը հայտնաբերված խախտումները մտահոգիչէ համարել, ինչպես նաև ընդգծել է`դրանց մասին անձամբ է զեկուցել ՀՀ նախագահ ՍերժՍարգսյանին, ում հրահանգով էլ վարչապետ ՏիգրանՍարգսյանը աշխատանքից ազատել է Սոցապ ապահովության պետական ծառայության պետ ՎազգենԽաչիկյանին: Հանձնարարական է տրվել նաև մինչև 2011թ. հունիսի1-ը լայնածավալ ստուգումներ իրականացնել այս ոլորտում, և թե ինչքա՞ նգումարէփոշիացվել, ինչքա՞ նգումարներկտնտեսվեն, ՎՊ նախագահի խոսքերով, ցույց կտա ժամանակը:
Հարցին ի պատասխան, թե այդլրացուցիչգումարներնարդյոքմիայնՎազգենԽաչիկյանի՞գրպաննենգնացելևպատրաստվո՞ւմէՎՊ-նդիմելդատախազություն` ՎազգենԽաչիկյանինպատասխանատվությանկանչելուպահանջով` Ի. Զաքարյանը պատասխանել է.
-Իմխնդիրըչէայսօրհայտարարելկամասել` ո՞ւմգրպաննէգնացելկամո՞ւրէգնացել: Իմ խնդիրն այն է, որ ես որպես ՎՊ նախագահ ստանալով այդքան մեծածավալ ստուգումներ, վերահսկողություն իրականացնելու հանձնարարություն, մենք կարող էինք ընդամենը տալ բնութագրական խախտումները և մենք, ի պատիվ մեր աշխատակիցների, այդ խախտումներն ամբողջապես բացահայտել ենք:
Ի. Զաքարյանը հավելել է նաև, որ դատաղազություն ներկայացնում են միայն այն նյութերը, որոնք Վերահսկիչ պալատի խորհրդում հաստատվում են:
-Այսօր մենք այդ որոշումը չե’նք կայացրել` շատ պարզ պատճառով:Իհարկե մենք տեսնում ենք նաև քրեաիրավական բնույթի խախտումներ, սակայն մինչև հունիս ամիս մենք ժամանակ ունենք` հստակ ճշտելու` վերջիվերջո ի՞ նչ է կատարվել այս ամբողջ բնագավառում: Երբ որ մարդուն, որևէ պետական պաշտոնյայի ներկայացնում են քրեական պատասխանատվության, պետք է նաև հստակ չափ ունենալ, որ իմանանք ենթադրենք կեղծ ցուցակներ են եղել 10, 20, 100, 150, թե՞ 550 մասով, և թե դրա հիման վրա ինչքա՞ ն գումար է գնացել: Եթե մենք հենց այս պահին տանք դատախազություն, վերջինը, բնականաբար, խնդիրը նորից կվերագրի Ֆինանսների նախարարության տեսչությանը, որովհետև օրենքով իրենք նրանց են հասցեագրում այդ հարցերը: Նրանք այդ ստուգումներն անեն, պատասխանեն: Հենա ստուգումները կատարվում են: Մի հատ ամփոփենք, վերջացնենք, հասկանանք իրական չափերը, հետո ես կարծում եմ այդ պատասխանատվությունից որևէ մեկը չի խուսափի,-ավելացրել է Ի. Զաքարյանը:
Վերահսկիչ պալատը Վազգեն Խաչիկյանին պատասխանատվության դեռ չի կանչի
Այսօր տեղի է ունեցել Վերահսկիչ պալատի խորհրդի նիստը: Վերջինից հետո հրավիրված ասուլիսում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարել է, որ Սոցիալական ապահովության պետական ծառայության 51 տարածքային բաժիններից ստուգումներ են իրականացրել 14-ում և բազմաթիվ խախտումներ արձանագրել: Մասնավորապես հայտնաբերվել են մահացած կենսաթոշակառուներին գումարների վճարման, կենսաթոշակների կրկնակի վճարման բազմաթիվ դեպքեր: Ինչպես նաև տեղեկատվական բազաներում վճարված թոշակը գրվել է որպես չվճարված, առանձին դեպքերում տարածքային բաժիններում բացակայել են կենսաթոշակառուի գործերը, թոշակ, նպաստ նշանակվել է աշխատանքային ստաժի սխալ հաշվարկմամբ, վետերանների պատվո վճարների թիվն է խախտված եղել, նշանակվել է պատվո վճար պատերազմի վետերան չհամարվող մարդկանց, պատվովճարը վճարվել է մահացած վետերաններին, այլ երկրների քաղաքացիություն ստանալուց հետո շարունակվել է նրանց պատվովճար տրվել և այլն:
Ի. Զաքարյանը հայտնաբերված խախտումները մտահոգիչ է համարել, ինչպես նաև ընդգծել է`դրանց մասին անձամբ է զեկուցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ում հրահանգով էլ վարչապետ Տիգրան Սարգսյանը աշխատանքից ազատել է Սոցապ ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանին: Հանձնարարական է տրվել նաև մինչև 2011թ. հունիսի 1-ը լայնածավալ ստուգումներ իրականացնել այս ոլորտում, և թե ինչքա՞ ն գումար է փոշիացվել, ինչքա՞ ն գումարներ կտնտեսվեն, ՎՊ նախագահի խոսքերով, ցույց կտա ժամանակը:
Հարցին ի պատասխան, թե այդ լրացուցիչ գումարներն արդյոք միայն Վազգեն Խաչիկյանի՞ գրպանն են գնացել և պատրաստվո՞ ւմ է ՎՊ-ն դիմել դատախազություն` Վազգեն Խաչիկյանին պատասխանատվության կանչելու պահանջով` Ի. Զաքարյանը պատասխանել է.
-Իմ խնդիրը չէ այսօր հայտարարել կամ ասել` ո՞ ւմ գրպանն է գնացել կամ ո՞ ւր է գնացել: Իմ խնդիրն այն է, որ ես որպես ՎՊ նախագահ ստանալով այդքան մեծածավալ ստուգումներ, վերահսկողություն իրականացնելու հանձնարարություն, մենք կարող էինք ընդամենը տալ բնութագրական խախտումները և մենք, ի պատիվ մեր աշխատակիցների, այդ խախտումներն ամբողջապես բացահայտել ենք:
Ի. Զաքարյանը հավելել է նաև, որ դատաղազություն ներկայացնում են միայն այն նյութերը, որոնք Վերահսկիչ պալատի խորհրդում հաստատվում են:
-Այսօր մենք այդ որոշումը չե’նք կայացրել` շատ պարզ պատճառով: Իհարկե մենք տեսնում ենք նաև քրեաիրավական բնույթի խախտումներ, սակայն մինչև հունիս ամիս մենք ժամանակ ունենք` հստակ ճշտելու` վերջիվերջո ի՞ նչ է կատարվել այս ամբողջ բնագավառում: Երբ որ մարդուն, որևէ պետական պաշտոնյայի ներկայացնում են քրեական պատասխանատվության, պետք է նաև հստակ չափ ունենալ, որ իմանանք ենթադրենք կեղծ ցուցակներ են եղել 10, 20, 100, 150, թե՞ 550 մասով, և թե դրա հիման վրա ինչքա՞ ն գումար է գնացել: Եթե մենք հենց այս պահին տանք դատախազություն, վերջինը, բնականաբար, խնդիրը նորից կվերագրի Ֆինանսների նախարարության տեսչությանը, որովհետև օրենքով իրենք նրանց են հասցեագրում այդ հարցերը: Նրանք այդ ստուգումներն անեն, պատասխանեն: Հենա ստուգումները կատարվում են: Մի հատ ամփոփենք, վերջացնենք, հասկանանք իրական չափերը, հետո ես կարծում եմ այդ պատասխանատվությունից որևէ մեկը չի խուսափի,-ավելացրել է Ի. Զաքարյանը:
7or.am