Ֆրանսիան հերքում է կոալիցիայի հարվածների հետևանքով լիբիացի խաղաղ բնակիչների մահվան մասին լուրերը
Ֆրանսիայի կառավարության մամլո քարտուղար Ֆրանսուա Բարուանը հայտարարել է, թե Ֆրանսիան Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի դիրքերի վրա կոալիցիոն ուժերի հարվածների հետևանքով խաղաղ բնակիչների մահվան վերաբերյալ տվյալների չի տիրապետում։
Մարտի 17–ին ՄԱԿ–ի ԱԽ–ը Քադաֆիի զորքերից ապստամբներին պաշտպանելու համար օտարերկրյա ռազմական ներխուժման հնարավորության մասին բանաձև էր ընդունել։ Գործողությունը մեկնարկել է շաբաթ օրը։ Դրան մասնակցում են ԱՄՆ–ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Կանադան. նրանց շուտով կմիանան Բելգիան ու Իսպանիան։ Կոալիցիոն ուժերն արդեն 120 թևավոր հրթիռ են բաց թողել Լիբիայի ՀՕՊ օբյեկտների ուղղությամբ։ Լիբիայի իշխանությունների տվյալներով՝ ավելի քան 60 մարդ է զոհվել։ Արևմտյան պետություններն այդ տվյալները չեն հաստատում։
–Ֆրանսիական հրամանատարությունը քաղաքացիական մարդկանց մահվան մասին տեղեկության չի տիրապետում։ Պետք է զգույշ լինել Քադաֆիի վարչակարգի իրականացրած քարոզչական արշավից։ Միաժամանակ ռազամական գործողություններ ու տեղեկատվական պատերազմ են ընթանում։ Գտնում եմ, որ պետք է վստահել միջազգային հանրության հայտարարություններին,–ասել է Բարուանը։