Աշխարհ

28.04.2020 16:49


Թուրքիայում ռուս զբոսաշրջիկները բողոքի ակցիա են իրականացրել Ռուսաստանի հյուպատոսարանի դիմաց

Թուրքիայում ռուս զբոսաշրջիկները բողոքի ակցիա են իրականացրել Ռուսաստանի հյուպատոսարանի դիմաց

Թուրքիայի Անթալիա քաղաքում հանգստացող ռուս զբոսաշրջիկները (կորոնավիրուսի պայմաններում) ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողանում վերադառնալ հայրենիք:

Թուրքական մամուլը հայտնում է, որ մոտ 400 ռուս զբոսաշրջիկ հայրենիք վերադառնալու համար դիմել է Անթալիայում Ռուսաստանի հյուպատոսությանը, սակայն բացասական պատասխան է ստացել, ինչից հետո մի խումբ մարդիկ բողոքի ակցիա են իրականացրել։

Որոշ ժամանակ անց ռուս զբոսաշրջիկները ոստիկանության պահանջով լքել են հյուպատոսարանի տարածքը: Ուշագրավ է, որ ռուսական մամուլը տեղի ունեցածի վերաբերյալ առհասարակ որևէ տեղեկություն չի հաղորդում:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը