Աշխարհ

28.04.2020 15:44


«Նա մեծ ֆուտբոլիստ է և մեծ մարդ». «Ռոմայի» մարզիչն ուզում է աշխատել Մխիթարյանի հետ

«Նա մեծ ֆուտբոլիստ է և մեծ մարդ».  «Ռոմայի» մարզիչն ուզում է աշխատել Մխիթարյանի հետ

«Ռոմայի» մարզիչը մեկնաբանել է իտալական ակումբում Հենրիխ Մխիթարյանի հետագա մասնակցության հարցը։

Իտալական «Ռոմա» ակումբի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ուզում է թիմում թողնել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին։ Տեղեկությունը հայտնում է Corrirere dello Sport իտալական պարբերականը։

«Այդ մասին ես խոսել եմ նախկինում և հաստատում եմ հիմա. ես ուզում եմ, որ Մխիթարյանը մնա «Ռոմայում»։ Նա ևս ուզում է դա։ Այժմ մեզ մոտ հարկադիր դադար է, սակայն շուտով այդ մասին անհրաժեշտ կլինի խոսել «Արսենալի» հետ։ Ես ուզում եմ շարունակել աշխատել Մխիթարյանի հետ։ Նա մեծ ֆուտբոլիստ է և մեծ մարդ», –Ֆոնսեկայի խոսքերն է մեջբերում պարբերականը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2019 թվականից վարձակալության հիմունքով հանդես է գալիս «Ռոմայում», նրա պայմանագիրն ավարտվում է 2020-ի ամռանը, սակայն հայտնի է, որ հայ ֆուտբոլիստը ցանկանում է վերջնականապես տեղափոխվել Իտալիա և խաղալ հռոմեացիների թիմի կազմում: Նրան աջակցում է նաև «գայլերի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան։

Այս խորագրի վերջին նյութերը