Աշխարհ

28.04.2020 22:20


Գիտնականները հայտնել են COVID-19–ի ժամանակ թոքերի ախտահարման պատճառը

Գիտնականները հայտնել են COVID-19–ի ժամանակ թոքերի ախտահարման պատճառը

Մասնագետների պնդմամբ` կորոնավիրուսի ժամանակ մարդու թոքերում առաջացող փոփոխությունները թոքաբորբի նման չեն։

Ռուս գիտնականները բացահայտել են կորոնավիրուսային վարակի դեպքում մարդու թոքերի վնասման պատճառը։ «Արգումենտի ի ֆակտիին» տված հարցազրույցում բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեոնիդ Լազեբնիկը նշել է, որ COVID-19–ը վնասում է հեմոգլոբինի գենը, ինչի հետևանքով արգելափակվում է երկաթի ատոմը։ Օրգանիզմում դրա պատճառով սկսում է երկաթի ավելցուկ առաջանալ։ Սա, իր հերթին, խանգարում է թթվածնի փոխանակմանը։ Որպես հետևանք առաջանում է թթվածնային քաղց` հիպոքսիկ համախտանիշ:

Գիտնականի խոսքով` նման բարդացման զարգացումը կարելի է տեսնել օրգանիզմում ֆերիտինի մակարդակի օգնությամբ։ Դա սպիտակուց է, որը արտադրվում է լյարդում և օրգանիզմում երկաթ հավաքում։ Ֆերիտինի ավելցուկը կարող է հրահրել իմունային համակարգի լուրջ արձագանք, այսպես կոչված՝ ցիտոկինային փոթորիկ։

Մարդու օրգանիզմում իմունային բջիջների ավելցուկ է կուտակվում։ Դա հանգեցնում է մարդու առողջական վիճակի էական վատթարացման։

Գիտնականը նշել է, որ չինացի, ինչպես նաև Ամերիկայի և Իսրայելի բժիշկները բացահայտել են, որ COVID-19–ի ժամանակ թոքերում առաջացող փոփոխությունները թոքաբորբի նման չեն։ Սա որոշակի կերպով հաստատում է նաև այն փաստը, որ թոքային հյուսվածքների խոցումը կարելի է հայտնաբերել միայն համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով, այն դեպքում, երբ ռենտգենոլոգիական հետազոտությունները կարող են ցույց տալ միայն սովորական թոքաբորբ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը