Ռուսաստանում վարակվածների թիվն ավելացել է 6 հազար 411-ով
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն ավելացել է 6 հազար 411-ով: Վարակի նոր դեպքեր են գրանցվել երկրի 83 ռեգիոնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներով, գրանցվել է մահացության 72 նոր դեպք: Հիվանդանոցներից դուրս է գրվել 1110 մարդ:
Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը դարձել է 93 հազար 558 (մեկ օրում՝ աճը +7.4 տոկոս),մահացության ընդհանուր ցուցանիշը՝ 867: Ապաքինվել է ընդհանուր առմամբ 8 հազար 456 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով Ռուսաստանը շրջանցել է նաև Իրանին, որտեղ հաստատված դեպքերի թիվը 91 հազար 472 է:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։
Ռուսաստանում վարակվածների թիվն ավելացել է 6 հազար 411-ով
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն ավելացել է 6 հազար 411-ով: Վարակի նոր դեպքեր են գրանցվել երկրի 83 ռեգիոնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներով, գրանցվել է մահացության 72 նոր դեպք: Հիվանդանոցներից դուրս է գրվել 1110 մարդ:
Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը դարձել է 93 հազար 558 (մեկ օրում՝ աճը +7.4 տոկոս), մահացության ընդհանուր ցուցանիշը՝ 867: Ապաքինվել է ընդհանուր առմամբ 8 հազար 456 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով Ռուսաստանը շրջանցել է նաև Իրանին, որտեղ հաստատված դեպքերի թիվը 91 հազար 472 է: