Լրահոս

21.03.2011 15:29


Քադաֆիի կողմնակիցները Կահիրեում հարձակվել են Պան Գի Մունի վրա

Հղում անելով «Ֆրանս Փրեսին»՝ «ՌԻԱ նովոստի»–ն հաղորդում է, որ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի կողմնակիցները Կահիրեի Թահրիր հրապարակում հարձակվել են ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի վրա։

Պատահարի հանգամանքների մասին տեղեկությունը ճշտվում է։

Հիշեցնենք, որ հինգշաբթի ՄԱԿ–ի ԱԽ–ը Քադաֆիի զորքերից ապստամբներին պաշտպանելու համար օտարերկրյա ռազմական ներխուժման հնարավորության մասին բանաձև էր ընդունել։

Այս խորագրի վերջին նյութերը