Լրահոս

21.03.2011 15:27


Եմենի նախագահը կառավարությունն արձակել է

«Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով Եմենի պետական գործակալության պաշտոնական հաղորդագրությունը, տեղեկացնում է, որ երկրում տեղի ունեցող խռովությունների համապատկերին Եմենի նախագահ Ալի Աբդալա Սալեհը կառավարությունը ցրել է։

Ցուցարարների ու ոստիկանության բախումներով ուղեկցվող հակակառավարական զանգվածային ցույցերը Եմենի մի շարք քաղաքներում անցկացվում են փետրվարի սկզբից։ Ցուցարարները պահանջում են նախագահի հրաժարականը, ով երկրի գլխին է 1978թ.–ից։ Այս ժամանակահատվածում ոստիկանության ու խռովարարների միջև տեղի ունեցած բախումներին զոհ են դարձել տասնյակ մարդիկ, հայրուրավորներն էլ վիրավորվել են։

Ուրբաթ Սալեհը հայտարարել էր արտակարգ իրավիճակ մտցնելու մասին. բնկաչությանն այժմ արգելվում է զենք կրել։ Երկրի ղեկավարի որոշումը հրապարակվեց մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Եմենի ուժայինները կրակ էին բացել մայրաքաղաք Սանայում իրականացվող հակակառավարական գործողության մասնակիցների վրա։ Դրա հետևանքով մոտ 40 մարդ է զոհվել։

Այս խորագրի վերջին նյութերը