Ա. Սադոյան. «Լևոն Տեր-Պետրոսյանի միակ նպատակը անցյալի կեղտերից մաքրվելն ու պառլամենտում տեղեր ունենալն է»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառանլով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոյանի՝ հացադուլի նստած «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին չմոտենալու և չբարևելու փաստին՝ Ազգային ժողովրդավարների դաշինքի (ԱԺԴ) ղեկավար, հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն ասել է, թե իր համար շատ ցավալի էր, որ Լևոն Տեր–Պետրոսյանը, օգտագործելով առիթը, մտավ Ազատության հարապարակ, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանին չմոտեցավ։
–Տարրական պատճառն այն է, որ նա ուզում է ամեն ինչի մեջ միայն ինքը երևա, ինքը առաջնորդի։ Ամեն ինչ, և Րաֆֆի Հովհաննիսյանին հրապարակում չմոտենալն էլ ներառյալ, կապված է մի մոտեցման հետ՝ լինել միակ ընդդիմություն։ Ես դեռ 2007թ. հոկտեմբերից հայտարարել եմ, որ իրենց միակ նպատակը՝ անցյալի կեղտերից մաքրվել, դառնալ քաղաքական դաշտում, թեկուզ՝ ոչ իշխանության անմիջապես հավակնող, ընդդիմություն, տեղեր ունենալ պառլամենտում։ Եվ այս գործը քայլ առ քայլ արվեց բավական գեղեցիկ, բավական ազդեցիկ, ժողովուրդն էլ ընդունեց։ Հիմա նրանք գնում են նույն ճանապարհով՝ 2012թ. ունենալ գոնե մի 10–15 տեղ ԱԺ–ում,–ընդգծել է նա։

7or.am