«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ է հղել բնապահպանության նախարարին
Հարգելի պարոն Հարությունյան,
Մարտի 10-ին «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամները մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեցին «Վիշապների կոթող» պուրակում բազմաբնակարան շենք կառուցելու համար իբր կայացած հանրային լսումների արդյունքում բազմաթիվ բնակիչների կեղծված ստորագրությունների փաստեր: Այդ կեղծումների նպատակն ակնհայտորեն հանրությանը ցույց տալն էր, որ բնակիչները չեն առարկում պուրակում բազմաբնակարան շենքի կառուցմանը: Կեղծիքների բացահայտումից հետո Բնապահպանության նախարարությունը տարածեց հաղորդագրություն, որում ասված է, որ «նախարարությունը դեկտեմբերի 8-ին և 18-ին նախաձեռնողի և ազդակիր համայնքի կողմից, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի 4 մասի, հրավիրված հասարակական լսումների կազմակերպմանը չի մասնակցել և եթե կեղծիքներ են եղել, դրա համար նախարարությունը պատասխանատվություն չի կրում»: Նման հաղորդագրությունն աղավաղում է իրականությունը, քանի որ դեկտեմբերի 8-ի կեղծ հանրային լսումների արձանագրության վրա նշված է նախարարության փորձաքննություն իրականացնող բաժնի փորձագետ Ա. Մինասյանի ազգանունը, և արձանագրության պատճենը մեզ տրամադրել է հենց նախարարությունը: Այս պայմաններում ինչպե՟ս է հնարավոր հերքել նախարարության առնչությունը կամ մասնակցությունը այդ լսումներին: Հիշեցնենք, որ նույն փորձագետը ներկա է եղել Վիշապների կոթող այգում 2010թ. դեկտեմբերի 18-ին հրավիրված հանրային լսումներին, որտեղ հավաքվել էին այգում իրականացվող շինարարությամբ անհանգստացած` հարակից շենքերի բնակիչները, ԱԺ պատգամավորներ, բնապահպանական կազմակերպություններ և սոցիալական ցանցերի նախաձեռնող խմբերը, որոնց համառ ջանքերի շնորհիվ հարցին տրվել է հանրային հնչեղություն: Կան մարդիկ, ովքեր այդ օրը շփվել են նախարարության ներկայացուցիչների հետ, և նույնիսկ կան տեսանյութեր: Այդ օրը հանրային լսումներն օրենքով սահմանված կարգով չիրականացվեցին` կառուցապատողի և վարչական շրջանի ղեկավարի կամ նրա ներկայացուցչի բացակայության, ինչպես նաև ազդակիր համայնքի քննարկմանը փաստաթղթերը չներկայացնելու պատճառով: Նույն օրը հարակից շենքերի մոտ 200 բնակիչ միացավ կառուցապատման դեմ ստորագրահավաքին: Տեղեկացնում ենք, որ կեղծված ստորագրությունների վերաբերյալ ներկայացվել է հանցագործության հաղորդում, և նախաձեռնության անդամները պատրաստ են ներկայացնել բոլոր համապատասխան փաստերը` նկարներ, տեսանյութեր և բնակիչների գրառումներ: Այս փաստերը պատրաստ ենք տրամադրել նաև Ձեզ: Հիմնվելով վերոշարադրյալի վրա` պահանջում ենք անվավեր ճանաչել որպես հանրային լսումների արձանագրություն ներկայացված կեղծ և անհիմն փաստաթուղթը և օրենքով սահանված կարգով անցկացնել հանրային լսումներ` ներգրավելով շահագրգիռ հասարակայնությանը: Մենք շարունակելու ենք ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները, ընդհում մինչև դիմել դատարան, ապահովելու գործընթացի օրինականությունը, և այգին վերադարձնելու հանրությանը:
Հարգանքով`«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն