Լրահոս

21.03.2011 15:03


ՀՌԱԿ ատենապետ. «Ժողովուրդը կընտրի այլ մարդ, եթե տեսնի, որ Լևոն Տեր–Պոտրոսյանը իր ցանկությունները չի կատարում»

ՀՌԱԿ ատենապետ. «Ժողովուրդը կընտրի այլ մարդ, եթե տեսնի, որ Լևոն Տեր–Պոտրոսյանը իր ցանկությունները չի կատարում»

Մամլո ասուլիսի ժամանակ ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը հայտարարել է, թե իշխանությունների ձգտումները՝ պայմանավորվել ընդդիմության հետ, չեն փոխելու Հայաստանում ստեղծված լարված իրավիճակը։

Ժողովուրդը կընտրի այլ մարդու, եթե տեսնի, որ  Լևոն Տեր–Պետրոսյանն իր ցանկությունները չի կատարում։ Առավել ևս՝ այն մարդիկ, որ այսպես ինքնամոռաց սիրում  են Լևոն Տեր–Պետրոսյանին, որպես կանոն, հենց նրանք են շատ դաժանորեն ատում,–ասել  է նա։

Ըստ  Էդվարդ Անտինյանի՝ միակ ընդդիմություն լինելու ձևաչափում իշխանության հետ համաձայնության գալու մասին արմատական ընդդիմության հայտարարությունները մարդկանց ցասումը հանդարտեցնելուն չեն հանգեցնելու։

Լևոն  Տեր–Պետորսյանն իր ֆունկցիան չի կատարելու,  չի կարող կատարել, որովհետև հասարակական այս ընվզման ալիքն ավելի է  մեծանալու, որովհետև դիմացն ընտրություններ են՝ մե՛կ, թանկացումներ են՝ երկո՛ւ, և արաբական երկրների էֆեկտն էլ՝ երե՛ք,–նշել է նա։

ՀՌԱԿ ատենապետը վստահեցրել է, որ Սերժ  Սարգսյանի կողմից անընդհատ քարոզվող թեզը, թե արդեն որոշված, որ  ևս 7 տարի ինքը պաշտոնավարելու է, հասարակությանն ավելի է ըմբոստացնում։

–Այսինքն, եթե Լևոն Տեր–Պետորսյանն իր պարտավորությունը կատարի Սերժ Սարգսյանի  հանդեպ, նա ընդամենը պետք է ասի, որ  այլ ընդդիմություն չի կարող առաջանալ, բայց նա դա չի կարողանալու և ստիպված պետք է հայտնվի  Արտաշես Գեղամյանի  այն տարբերակում, որ ասաց՝ մի զրո ավել է ասում՝ ինքը դրան չի հասնի,–ընդգծել  է Էդվարդ Անտինյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը