Ինչպես հաղորդում է ԱՄՆ Երկրաբանական ծառայության կայքը՝ մինչև 5,3 մագնիտուդով ստորգետնյա ցնցումների նոր շարք է գրանցվել Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի շրջանում։
Ծառայության փոխանցմամբ՝ տեղի ժամանակով 14։08–ին 5,3 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։ Երկրաշարժի oջախը գտնվել է երկրի մակերևույթից 17,8 կմ խորության վրա։ «ՌԻԱ նովոստի»–ն հայտնում է, որ ցնցումների էպիկենտրոնը Իվակի քաղաքից (Ֆուկուսիմա պրեֆեկտուրա) 116 կմ հարավ–արևելք հեռավորության վրա է եղել, իսկ մայրաքաղաք Տոկիոյից 176 կմ հյուսիս–արևելք է գտնվել։
Երկրորդ երկրաշարժը՝ 5,2 մագնիտուդով, տեղի է ունեցել տեղական ժամանակով 14։54–ին։ Օրախը գտնվել է 37,1 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնը՝ Իվակի քաղաքից 143 կմ հարավ–արևելք։
Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ Վիրավորների ու ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան։
Ճապոնիայում կրկին երկրաշարժեր են գրանցվել