Այսօր խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է կառավարության ներկայացրած Հաստատագրված վճարների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրինագիծը: Վերջինով առաջարկվում է ներկայումս հաստատգրված վճարման օբյեկտ համարվող գործունեության որոշ տեսակներ հարկման ընդհանուր համակարգ կամ արտոնագրային վճարների համակարգ տեղափոխել: Դրանք ենք հյուրանոցային տնտեսության օբյեկտների, բենզինի և դիզվառելիքի մանրածախ վաճառքի, ավտոկանգառների (ավտոտրանսպորտային միջոցների ելքն ու մուտքը գրանցող համակարգեր տեղադրված լինելու դեպքում), արդյունագործական ձկնորսության, համակարգչային խաղերի կազմակերպման, բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման, բիլիարդի խաղի կազմակերպման գործունեությունները:
Իսկ հաստատագրված վճարների հարկման օբյեկտ համարվող թեթև մարդատար ավտոմեքենաներով (տաքսի-ավտոմեքենաներով) ուղևորափոխադրումը, համակարգչային խաղերի կազմակերպման գործունեությունը, բիլիարդ խաղի կազմակերպման գործունեույթունը տարեկան իրացման շրջանառության (առանց ԱԱՀ-ի)Ճ 6մլն. դրամը չգերազանցելու պարագայում առաջարկվում է համարել արտոնագրային վճարի հարկման օբյեկտ:
Թեև ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովն այս օրինագծին դրական եզրակացություն է տվել, սակայն մի շարք պատգամավորների մոտ այն մտահոգություններ է առաջացրել: Մասնավորապես նշվել է, որ այս նախագիծը կարող է հանգեցնել հարկային բեռի ավելացմանը, տվյալ ոլորտներումաշխատատեղերի կրճատմանը, իսկ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը համոզմունք է հայտնել նաև, որ այդ ծառայությունների սակագների բարձրացում տեղի կունենա:
-Մենք պետք է հասկանանք, որ այսուհետ արդեն մեր հարկային տեսուչներն իրենց բան ու գործը թողած ամեն երեկո պետք է գնան այդ ցնցուղարանները, սաունաները, բաղնիքները և հսկիչ գնումնե՞ր կատարեն այնտեղ, որպեսզի կարողանան շրջանառությունը հաշվեն: Եվ այդ հսկիչ գնումը ցնցուղարաններում ինչպե՞ս է կատարելվելու: Մտնել, լողնալ, դուր գա՞լ: Նույնը վերաբերում է բիլիարդին և մնացած նշված տնտվարող ոլորտներին,-ԱԺ ամբիոնից ասել է Հ. Նաղդալյանը:
Նա նաև ընդգծել է, որ աշխարհում չկա մի երկիր, որ հրաժարվի հաստատգրված հարկի վճարման համակարգից:
7or.am
Հսկիչները ստուգելուց առաջ պետք է ցնցուղ ընդունե՞ն
Այսօր խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է կառավարության ներկայացրած Հաստատագրված վճարների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրինագիծը: Վերջինով առաջարկվում է ներկայումս հաստատգրված վճարման օբյեկտ համարվող գործունեության որոշ տեսակներ հարկման ընդհանուր համակարգ կամ արտոնագրային վճարների համակարգ տեղափոխել: Դրանք ենք հյուրանոցային տնտեսության օբյեկտների, բենզինի և դիզվառելիքի մանրածախ վաճառքի, ավտոկանգառների (ավտոտրանսպորտային միջոցների ելքն ու մուտքը գրանցող համակարգեր տեղադրված լինելու դեպքում), արդյունագործական ձկնորսության, համակարգչային խաղերի կազմակերպման, բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման, բիլիարդի խաղի կազմակերպման գործունեությունները:
Իսկ հաստատագրված վճարների հարկման օբյեկտ համարվող թեթև մարդատար ավտոմեքենաներով (տաքսի-ավտոմեքենաներով) ուղևորափոխադրումը, համակարգչային խաղերի կազմակերպման գործունեությունը, բիլիարդ խաղի կազմակերպման գործունեույթունը տարեկան իրացման շրջանառության (առանց ԱԱՀ-ի)Ճ 6մլն. դրամը չգերազանցելու պարագայում առաջարկվում է համարել արտոնագրային վճարի հարկման օբյեկտ:
Թեև ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովն այս օրինագծին դրական եզրակացություն է տվել, սակայն մի շարք պատգամավորների մոտ այն մտահոգություններ է առաջացրել: Մասնավորապես նշվել է, որ այս նախագիծը կարող է հանգեցնել հարկային բեռի ավելացմանը, տվյալ ոլորտներում աշխատատեղերի կրճատմանը, իսկ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը համոզմունք է հայտնել նաև, որ այդ ծառայությունների սակագների բարձրացում տեղի կունենա:
-Մենք պետք է հասկանանք, որ այսուհետ արդեն մեր հարկային տեսուչներն իրենց բան ու գործը թողած ամեն երեկո պետք է գնան այդ ցնցուղարանները, սաունաները, բաղնիքները և հսկիչ գնումնե՞ր կատարեն այնտեղ, որպեսզի կարողանան շրջանառությունը հաշվեն: Եվ այդ հսկիչ գնումը ցնցուղարաններում ինչպե՞ս է կատարելվելու: Մտնել, լողնալ, դուր գա՞լ: Նույնը վերաբերում է բիլիարդին և մնացած նշված տնտվարող ոլորտներին,-ԱԺ ամբիոնից ասել է Հ. Նաղդալյանը:
Նա նաև ընդգծել է, որ աշխարհում չկա մի երկիր, որ հրաժարվի հաստատգրված հարկի վճարման համակարգից: 7or.am