Լրահոս

21.03.2011 14:52


Հովիկ Աբրահամյան. «Րաֆֆի Հովհաննիսյանը որևէ կոնկրետ հարցադրում չի ներկայացրել»

Հովիկ Աբրահամյան. «Րաֆֆի Հովհաննիսյանը որևէ կոնկրետ հարցադրում չի ներկայացրել» Մարտի 21-ին ՀՀ ԱԺ քառօրյայի մեկնարկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին առաջարկել էր ժամը 13:30-ի ընդմիջման ժամանակ բոլոր խմբակցությունների մեկական ներկայացուցչի և անկախ պատգամավորների մասնակցությամբ հավաքվել ԱԺ նախագահի աշխատասենյակում և քննարկել` կա՛մ դիմել Ր. Հովհանիսյանին` հացադուլը դադարեցնելու խնդրանքով, կա՛մ էլ այցելել նրան: ԱԺ նախագահ Հովիկ Աբարահամյանը լրագրողներին տեղեկացրել է, որ քննարկմանը ներկա չէր ՕԵԿ խմբակցության ղեկավարը, օբյետիվ պատճառներով: Նա նաև ասել է, որ որոշում կայացնելու համար հարցը կքննարկվի վաղը, քանի որ կոալիցիոն գործընկերներից մեկը բացակայում էր: Ինքը` Հովիկ Աբարահմայնը անմիջապես վերադառնալով Միացյալ Թագավորությունից զանգահարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոա Սաֆարյանին՝ տեղեկանալու  պատճառներին, սակայն որևէ կոնկրետ պատճառ վերջինիս մեջբերումներից չի հասկացել: -Րաֆֆի Հովհաննիսյանը որևէ կոնկրետ հարցադրում չի ներկայացրել, ադ նաև կուսակցության տեսակետը չէ նա որպես անկախ պատգամավոր է հայտարարել հացադուլ և հիմա ես չեմ ցանկանում բարդացնել այդ խնդիրը: Կփորձենք հասկանալ, թե ինչ խնդիրներ է առաջադրում Րաֆֆի Հովհաննիսյանը, որ մինչև այսօր չի առաջադրել,- ասել է Հ.Աբրահամյանը: Անձամբ այցելելու կամ չայցելելու որևէ խնդիր ինքը չի տեսնում և նշել է, որ իր անունից Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպել է ԱԺ ածխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը:

Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցության ԱԺ նիստերին մասնակցությանը,  ըստ Հ.Աբրահամյանի՝  Ստյոպա Սաֆարյանն իրեն ասել է, թե «Ժառանգությունը» դեռ որոշում չի կայացրել:

-Այսօր էլ նրանք չեն մասնակցում, ինչը ցավով եմ նշում, քանի որ այսօր շատ կարևոր օրինագծեր ենք քննարկելու, մասնավորապես ՀՀ ընտրական օրենսգրքի մասին օրինագիը: Այդ իսկ պատճառով, ևս մեկ անգամ հորդորում եմ «Ժառանգությանը» մասնակցել ԱԺ ածխատանքներին,- ասել է նա:

Անդրադառնալով մարտի 20-ի երեկոյան Րաֆֆի Հովհաննիսյանի աջակիցների և ոստիկանների միջև միջադեպին, երբ ոստիկանները խոչընդոտել են անձևանոցի տեղադրումը՝ Հ.Աբրահամյանն ասել է, որ ինքը համոզված է, որ ոստիկանությունը շարժվում է օրենքի տարրին համապատասխան:

-Ես չեմ ուզում դրա վրա սևեռվեմ, դա բովանդակային առումով որևէ բան չի փոխելու, պարզապես  պետք է նախ պարոն Հովհաննիսյանից հասկանանք, թե այդ հացադուլ հայտարարելու նպատակը որն է: Ես որևէ քաղաքական հիմնավորում չեմ տեսնում, քանի որ որևէ հարցադրում նրա կողմից չի եղել, նպատակ չի առաջադրվել,- ընդգծել է ԱԺ նախագահը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը