Աշխարհ

27.04.2020 14:42


Լիբանանի բնակիչները, անտեսելով կորոնավիրուսի վտանգը, ցույցեր են կազմակերպել՝ բողոքելով երկրի տնտեսական վատ վիճակից (լուսանկարներ)

Լիբանանի բնակիչները, անտեսելով կորոնավիրուսի վտանգը, ցույցեր են կազմակերպել՝ բողոքելով երկրի տնտեսական վատ վիճակից (լուսանկարներ)

Լիբանանի բնակիչները, անտեսելով կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու համար կառավարության սահմանած կարանտինային ռեժիմը, կիրակի արգելափակել են մի շարք փողոցներ՝ բողոքելով երկրի տնտեսական վատ վիճակից, հայտնում է The Guardian պարբերականը։

Հայտնի է, որ ցույցին անմիջապես միջամտել է ոստիկանությունը՝ վերաբացելով մայրուղիները, որոնք արգելափակելու համար ցուցարարները անիվներ են այրել։

Աղբյուրը մանրամասնում է, որ քաղաքացիների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել: Բեյրութի հյուսիսարևելյան հատվածում բախումների հետևանքով վեց մարդ է վիրավորվել։

Լիբանանում 1975-1990թթ. քաղացիական պատերազմից ի վեր խոշորագույն տնտեսական ճգնաժամն էլ ավելի է խորացրել կորոնավիրուսի համավարակի հետևանքով հայտարարված կարանտինային ռեժիմը։ Պաշտոնական գնահատականներով՝ երկրում բնակչության աղքատության մակարդակը հասել է 45 տոկոսի։

Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների համաձայն՝ մինչև 2020 թվականի վերջ կանխատեսվում է երկրի տնտեսության առնվազն 12% անկում։

Աղբյուրը՝ tert.am


Այս խորագրի վերջին նյութերը