Լրահոս

21.03.2011 14:22


ԲՊՏ կողմից կայացվել է 450.0 հազ. դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 10 որոշում

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի  բնապահպանական պետական տեսչության կողմից 14.03.11-18.03.11.թթ ընկած ժամանակահատվածում շրջայցերի ընթացքում հայտնաբերված, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի  վերաբերյալ  ԲՊՏ կողմից կայացվել է 450.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 10 որոշում և հաշվարկվել է 207.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Սյունիքի  ՏԲ վարույթին հանձնված 1գործով  կայացվել է  50.0հազ.դր գումարի  վարչական տուգանքի 1 որոշում:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Սյունիքի ՏԲ և Կապանի ոստիկանության համատեղ ստուգայցի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի/ վայրի խոզ/ համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է  200.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:

Գեղարքունիքի  ՏԲ վարույթին հանձնված  ապօրինի ձկնորսության և խեցգետնի որսի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  60.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Առգրավված 19.հատ «կարաս» տեսակի ձուկ և 44.5կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել  Սևանա լիճ:

ԿՀԹՎՆ վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից ստուգայցերի ընթացքում կանխարգելվել է  որսի 3 դեպք, ինչի համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 110.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:

Արարատի ՏԲ  կողմից արձանագրված ձկնգողության  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված է  մեկ ձկնորսական ցանց:

Շիրակի ՏԲ բաժնի աշխատակիցների կողմից ստուգայցերի ընթացքում արձանագրված է արտույտի ապօրինի որսի 2 դեպք, ինչի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 120.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 7.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Շիրակի ՏԲ կողմից  1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր  ընդհանուր գումարի  վարչական տուգանքի   որոշում:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված  ժամանակահատվածում մուտք է եղել 654.5հազ.դր գումար:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը