Աշխարհ

27.04.2020 13:45


Վրաստանում որոշ արգելքներ այսօրվանից չեն գործում

Վրաստանում որոշ արգելքներ այսօրվանից չեն գործում

Այսօրվանից` ապրիլի 27-ից Վրաստանում մեկնարկում է արտակարգ դրության շրջանակներում սահմանված արգելքների վերացման առաջին փուլը:

Այս փուլում Վրաստանի ամբողջ տարածքում թույլատրվում է թեթև մարդատար մեքենաների և տաքսիների երթևեկությունը։

Նշենք՝ թույլատրվում է նաև առցանց առևտուրը, ցանկացած ապրանքի առաքման ծառայությունը և բաց տեսակի ագրարային շուկաների գործունեությունը:

Վրաստանի վարչապետի խոսնակ Իրակլի Չիքովանիի խոսքով, նշված արգելքները կգործեն Վրաստանի ողջ մասշտաբով, բացի այն շրջաններից, որտեղ խիստ կարանտինային ռեժիմ է հայտարարված:

Ապրիլի 27-ին և 28-ին բացառության կարգով վերականգնվում է միջքաղաքային երթևեկությունը: Թբիլիսի, Բաթումի, Քութայիսի և Ռուսթավի քաղաքների մուտքերն ու ելեքերը, որ փակ են ապրիլի 15-ի որոշմամբ, 2 օրվա ընթացքում բաց կլինեն նրանց համար, ովքեր նշված քաղաքներից վերադառնում են իրենց գրանցման վայրերը: Ապրիլի 29-ից նշված քաղաքներ ելումուտը նորից կարգելվի:

Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանիի հայտարարությամբ, նշված արգելքները կրկին հնարավոր է ուժի մեջ մտնեն՝ պայմանավորված երկրում կորոնավիրուսի տարածման տեմպերի հետ:

Ի դեպ, երկրի գլխավոր համաճարակաբաններից Պաատա Իմնաձեն հայտարարել է, որ Վրաստանն այս պահին գտնվում է համավարակի պիկում։

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը