Այսօր հրավիրված ասուլիսին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանն ասել է որ, «Զվարթնոց» օդանավակայանի հավատարմագրային կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» և «Արմավիա» ընկերությունները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Այսպիսով, վերջին օրերին երկու ընկերությունների միջև ծագած վեճը, կարծես թե, հարթվել է։ Հիշեցնենք, որ օրերս «Զվարթնոց» օդանավակայնը հրաժարվել էր սպասարկել «Արմավիայի» չվերթներից մեկը՝ հայտարարելով, որ ավիափոխադրողը չի կատարում իր պարտքային պարտավորությունները: «Արմավիան», իր հերթին, մեղադրել էր օդանավակայանին բարձր սակագներ սահմանելու և ազգային ավիափոխադրողին արտոնություններ չտրամադրելու մեջ: Իսկ «Միկա Լիմիթեդ» ընկերության նախագահ Մ. Բաղդասարովը հայտարարել էր, որ չի պատրաստվում բավարարել «Զվարթնոցի» պահանջները։
«Զվարթնոցն» ու «Արմավիան» հաշտվեցին