Լրահոս

21.03.2011 13:13


Հովիկ Աբրահամյան. «Այդ հարցի վերաբերյալ քվերակություն չի կազմակերպվի»

Հովիկ Աբրահամյան. «Այդ հարցի վերաբերյալ քվերակություն չի կազմակերպվի»

Անցած քառօրյայի ժամանակ, երբ արտահերթ կարգով քննարկվել էր «Գազի գնի գոյացման ուսումնասիրությունը ապահովող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՅԴ խմբակցության առաջարկը, որոշվել էր այդ հարցով լսումներ անցկացնել, ինչի պատճառով ՀՅԴ-ն խնդրել էր հարցը հանել քվերակությունից և հետաձգել քվերակությունը:

-Մինչև հիմա այդ լսումները տեղի չեն ունեցել, սակայն մենք տեղյակ ենք նաև, որ այնուամենայնիվ այդ լսումների օրը որոշվել է և դրանք տեղի կունենան: Հիմա, սակայն, տեխնիկական հարց է առաջանում: Այսօր այդ հարցը քվեարկության չդնելու ի՞նչ հնարավորություն կա: Նկատի ունեմ այս քառօրյան,- հարցրել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ այսօր այդ հարցի վերաբերյալ քվերակություն չի կազմակերպվի և այն  միասին կքննարկվի ու փորձ կարվի լուծում գտնել, ինչը չի ոտնահարի ոչ մեկի շահերը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը