Մարիամ Մերաբովան դարձել է ռուսական «Слабое звено» հայտնի խաղի հաղթող (տեսանյութ)
Ռուսաստանաբնակ երգչուհի Մարիամ Մերաբովան հաղթանակներ է գրանցում ոչ միայն իր վոկալային տվյալներով, այլեւ ինտելեկտով: Երեկ Մարիամը դարձել է ռուսական ամենահայտնի ինտելեկտուալ խաղերից մեկի` «Слабое звено»-ի հաղթողը:
Խաղին մասնակցում էր 8 արտիստ, որոնք փուլ առ փուլ դուրս էին հանում թույլ խաղ ցուցաբերող մասնակիցներին: Մասնակիցները խաղի ընթացքում կարողացել էին հավաքել 65000 ռուբլի, որը բաժին էր հասնելու միայն հաղթողին: Արդյունքում, եզրափակիչ փուլում Մարիամը պայքարում էր երգչուհի Էթերի Բերիաշվիլիի հետ: Մարիամն ի տարբերություն Էթերիի` կարողացավ տալ մեկ ճիշտ պատասխան` դառնալով խաղի հաղթող:
«Слабое звено» հաղորդաշարը հեռուստադիտողին հայտնի է դեռեւս 2001 թ-ից: Տարիներ շարունակ խաղը եթեր չէր հեռարձակվում: Նոր եթերաշրջանը «Мир» հեռուստաալիքի եթերում մեկնարկել է 2020 թ-ի փետրվարից: Այն եթեր է հեռարձակվում յուրաքանչյուր ուրբաթ. խաղը շարունակում է վարել հաղորդավարուհի Մարիա Կիսելյովան

Աղբյուրը՝ style.news.am