Լրահոս

21.03.2011 13:03


Փակել են գետնահարկում, պահել երեք օր, խոշտանգել և գումարային պահանջներ ներկայացրել

Մարտի 18-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչություն էր զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ իր որդուն առևանգել են:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը Պտղնի գյուղի բնակիչ Ալբերտ Չիլինգարյանի տանը հայտնաբերեցին առևանգվածին:

Նա հայտնեց, որ Ալբերտ Չիլինգարյանը և ոմն Ռաֆայել Աղամյան մարտի 16-ին առևանգել են իրեն, բռնությամբ տարել Չիլինգարյանի տուն, փակել գետնահարկում, պահել երեք օր, խոշտանգել և գումարային պահանջներ ներկայացրել:

Առևանգվածին հայտնաբերելուց մոտ մեկ ժամ անց Չիլինգարյանի տան մոտ հայտնաբերվեց և բերման ենթարկվեց նախկինում չորս անգամ դատապարտված Ռաֆայել Աղամյանը: Նրա մոտ հայտնաբերվեց առևանգվածի անձնագիրը:

Աղամյանին բերման ենթարկելուց րոպեներ անց հայտնաբերվեց և բռնվեց Ալբերտ Չիլինգարյանը: Նրա մեքենայի զննությամբ հայտնաբերվել է շերեփ, թափանցիկ լուծույթ պարունակող ներարկիչ: Չիլինգարյանը հայտնել է, որ շերեփը թմրանյութ պատրաստելու համար է, իսկ ներարկիչի պարունակությունը քացախաթթվի անհիդրիդ է:

Խուզարկություն կատարվեց նաև Չիլինգարյանի տանը: Ավտոտնակից հայտնաբերվել է քացախաթթվի անհիդրիդ պարունակող տարա, իսկ գետնահարկից` սղոցաձև դաստակալով դանակ, որով վնասվածքներ են հասցվել առևանգվածին:

Առևանգման փաստով նախապատրաստված նյութերն ու առևանգիչները հանձնվել են ոստիկանության Արաբկիրի բաժին:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը