Այսօր ՀՀ ԱԺ քառօրյայի մեկնարկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ձայնի իրավունք է խնդրել և կարծիք հայտնել, որ խորհրդարանը չպետք է ձևացնի թե ոչնինչ էլ չի եղել, այլ պետք է իր մարդկային և մարդասիրական վերաբերմունքն արտահայտնի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Ր. Հովհաննիսյանն արդեն մեկ շաբաթ է հացադուլի է նստած Ազատության հրապարակում:
Վ. Դալլաքյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին առաջարկել է այսօր` 13:30-ի ընդմիջման ժամանակ բոլոր խմբակցությունների մեկական ներկայացուցչի և անկախ պատգամավորների մասնակցությամբ հավաքվել ԱԺ նախագահի աշխատասենյակում և քննարկել` կա՛մ դիմել Ր. Հովհանիսյանին` հացադուլը դադարեցնելու խնդրանքով, կա՛մ էլ այցելել նրան:
Ի պատասխան` ԱԺ նախագահն ասել է, որ Մեծ Բրիտանիա կատարած այցից վերադառնալուց հետո խոսել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ և փորձել է տեղեկանալ, թե որն է այդ հացադուլի նպատակը, ինչ խնդիրներ է առաջադրել Րաֆֆի Հովհաննիսյանը:
-Կոնկրետ պատասխան չեմ ստացել: Եվ ես համաձայն եմ, որ մենք միասին այսօր հավաքվենք և քննարկենք մեր ապագա քայլերը,-ասել է Հ. Աբրահամյանը:
ԱԺ-ն կքննարկի Րաֆֆի Հովհհանիսյանի հացադուլին անդրադառնալու հարցը

7or.am