Քաղաքական

24.04.2020 20:57

ԼՂ տարածքների վերադարձը կարգավորման տարրերից է․ ՌԴ ԱԳՆ

ԼՂ տարածքների վերադարձը կարգավորման տարրերից է․ ՌԴ ԱԳՆ

Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի մոտ տեղակայված տարածքների վերադարձը կարգավորման տարրերից մեկն է։ Այս մասին նշվում է ՌԴ ԱԳՆ՝ АПА-ի հարցմանն ի պատասխան տրված մեկնաբանության մեջ՝ ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի հայտարարության վերաբերյալ։ Զոհրաբ Մնացականյանն ավելի վաղ նշել էր, որ ՀՀ համար անընդունելի է ղարաբաղյան հարցի լուծումը, որը ենթադրում է Ադրբեջանին տարածքային զիջումներ։

«Կարգավորման տարրերի թվում են ԼՂ մոտակայքում տեղակայված տարածքների վերադարձը, ինչպես նաև ԼՂ իրավական կարգավիճակի վերջնական որոշումը բնակչության կամարտահայտման միջոցով»,-նշվում է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ։

Գերատեսչությունը հիշեցում է, որ փաստաթղթերը և առաջարկությունները, որոնք դիտարկվել են և դիտարկվում են, հիշատակվում են ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի վերջին հայտարարության մեջ։

«Ղարաբաղյան կարգավորման թեման բավականին նուրբ հարց է և այն հանրային բանավեճերի ոլորտ տեղափոխելն արդյունավետ չէ։ Կարգավորման հարցերը պետք է դիտարկել ստեղծված ձևաչափով բանակցությունների ընթացքում»,-ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։