Րաֆֆի Հովհաննիսյան. «Հարթակից հրահանգավորման ժամանակն արդեն անցել է»
Արդեն 7-րդ օրն է ինչ Ազատության հրապարակում շարունակում է հացադուլը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա «7օր»-ին տեղեկացրել է, որ իր առողջական վիճակը լավ է, ինքն իրեն լավ է զգում և գտնվում է 4-րդ պոլիկլինիկայի և շտապօգնության հսկողության տակ:
Անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին, երբ ոստիկանները փորձել են խոչընդոտել հովհանոցի տեղադրումը՝ Րաֆֆի Հովհաննիյանն ասել է, որ ինքն այդ ժամանակ բժշկական զննության էր:
Ինչ վերաբերում է հանրության զորակցությանը՝ նա նշել է, որ անտարբեր մարդիկ կարող են անտարբերության մասին խոսել, իսկ սրտացավ մարդիկ թե ներկա են, թե հեռվից են սրտացավություն արտահայտում:
-Հազարավոր քաղաքացիներ առանց որևէ կոչի, առանց հրավերի և ակնկալիքի եկել են, մոտեցել, զորակցություն արտահայտել, մտահոգություն հայտնել՝ ցույց տալով, որ համերաշխ են այս քաղաքական ահազանգին և սա մեր ընդհանուր պահանջների արտացոլանքն է: Կարելի է ասել Ազատության հրապարակաին վերատիրացավ հայ ժողովուրդը: Դա ոչ մի անվան հետ կապ չունի,- ասել է նա:
Նա նշել է, որ իրենց մասնակցությամբ համաքաղաքացիներն իրավունքը վերածել են ապրող և շնչող կյանքի: Օրինակ, երեկ իրեն այցելել են համալսարանի մի խումբ ուսանողներ, իրենց կիթառով և համերգ կազմակերպել:
Նա հույս է հայտնել, որ ժողովուրդը կհասկանա՝ երկրի ապագան կախված է ոչ միայն գործող իշխանությւոններից ակնկալվող քայլերից, այլև առաջին հերթին հասարակության իրավատիրության հետ, որ ժողովուրդն ինքը սահմանի հանրային օրակարգը և ինքը հրահանգի նոր ընտրույթունների միջոցով իր նոր իշխանավորներին, ինչպես նաև ընդդիմությանը, թե ինչ է ակնկալում նաև ընդդիմությունից:
-Հարթակից հրահանգավորման ժամանակն արդեն անցել է,- ընդգծել է նա:
Իշխանության ներկայացուցիչներից Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել են Արդարադատության նախարարը, ով բարեկամական մասնավոր այց է կատարել, ինչպես նաև ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը և ԱԺ նախագահի ներկայացուցիչը.
-Չգիտեմ իրենք պաշտոնական, թե մասնավոր այցով են եկել, բայց բոլոր դեպքում շատ ողջունելի են քաղաքական այցերը, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում:
Ծոմը Րաֆֆի Հովհաննիսյանը կշարունակի այնքան, որքան Աստված իրեն կամք տա և որքան դրան զուգահեռ ինքը կարողանա իր դիտանկյունից չափել իշխանությունների և հասարակության կողմից ակնկալվող գիտակցության բարձրացումը և դրանից բխող անհրաժեշտ քայլերը:
Մարտի 22-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես կգա մամուլի ասուլիսով:

7or.am