Աշխարհ

24.04.2020 18:59


Չինաստանը ավելի քան 30 մլն տ-ով կհամալրի պարենային պաշարները

Չինաստանը ավելի քան 30 մլն տ-ով կհամալրի պարենային պաշարները

Չինաստանը պատրաստվում է ներմուծել 10 մլն տոննա սոյա, 20 մլն տոննա եգիպտացորեն և 1 մլն տոննա բամբակ՝ պանդեմիայի պատճառով մատակարարումների շղթայի հնարավոր խափանումից իր պաշարները ապահովելու համար։ Ապրանքների հիմնական մատակարարը լինելու է Միացյալ Նահանգները։

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Ապրանքների հիմնական մատակարարը լինելու է Միացյալ Նահանգները։ Չինաստանը և ԱՄՆ-ն առևտրային գործարք էին կնքել դեռ 2020-ի հունվարին, այս գնումով Չինաստանը միաժամանակ կատարելու է նաև պայմանագրով ստանձնած իր պարտականությունները։ Առևրային համաձայնագրով՝ նախատեսվում է առաջիկա 2 տարվա ընթացքում ԱՄՆ-ից Չինաստան 200 մլրդ դոլարի ապրանքի ներմուծում:

Պեկինը նախատեսում է գնել նաև 1 մլն տոննա շաքար, 2 մլն տոննա սոյայի յուղ, սակայն գործակալության աղբյուրներով, դեռ հստակ չէ, թե որտեղից։

Refinitiv ընկերության տվյալներով՝ չհաշված մատակարարման ծախսերը, գնվելիք հացահատիկի և սոյայի արժեքը կկազմի մոտ 6,25 մլրդ դոլար։ Չինաստանի համար սա հարմար գին է, քանի որ ԱՄՆ-ում 2 անգամ էժան են այս մշակությունները՝ պայմանավորված պահանջարկի և սպառման ծավալներով։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը