«Եկեք հարգենք կյանքը»․ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ Ցեղասպանության 105-րդ տարելիցի մասին
Ֆուտբոլիստը կոչ է արել բոլորին հարգել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ու երբեք չմոռանալ նրանց։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ ու իտալական «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Twitter-ի ու Instagram-ի իր էջերում Հայոց ցեղասպանության զոհերի օրվան նվիրված հուզիչ հրապարակումներ է արել։
«Այս տարի ապրիլի 24–ին ստիպված ենք տանը մնալ, բայց միևնույնն է միասին հիշում ենք Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը և ոգեկոչում անմեղ զոհերի հիշատակը։ Եկեք հարգենք նրանց հիշատակը, եկեք հարգենք կյանքը ու երբեք չմոռանանք», - գրել է Հենրիխը սոցցանցերում։
Հայաստանի հավաքականի ավագը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լուսանկարն է հրապարակել, որում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողից երկնագույն լույս է առկայծում։
Հիշեցնենք, որ այս տարի կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ քաղաքացիները չեն կարող այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Սակայն Ծիծեռնակաբերրդում 11 ժամ տևողությամբ համերգային ծրագիր կլինի, որի ընթացքում նախատեսված է մոտ 60 ելույթ, շուրջ 160 մասնակիցների կատարումներով։
Խստորեն պահպանվելու են անվտանգության կանոնները։ Մասնակիցները միաժամանակ չեն լինելու Ծիծառնակաբերդում, այլ փոխարինելու են միմյանց․ համերգի ընթացքում միասին կլինեն առավելագույնը 5 անձ ՝ բացօթյա միջավայրում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am