Լրահոս

21.03.2011 11:51


Ահազանգ գնացքում. պայուսակի զննումից հայտնաբերվել են են հագուստ և լոգանքի պարագաներ

Մարտի 18-ին՝ժամը 09.15-ին,  ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի էլեկտրագնացքում` Արմավիր-Քարակերտ հատվածում ընթանալիս, տրանսպորտային ոստիկանների կողմից հայտնաբերվել է առանց հսկողության թողնված կասկածելի պայուսակ: Արտենի կայարանում  բոլոր ուղևորները տարհանվել են, գնացքը տեղափոխվել է անվտանգ տարածք:

Արտենի կայարան են մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եվ մեկ մարտական հաշվարկ: Պայուսակի զննումից հայտնաբերվել են են հագուստ և լոգանքի պարագաներ: Դեպքի վայր ժամանած սակրավորների կողմից նույնպես կատարվել է պայուսակի զննում:

Այս խորագրի վերջին նյութերը