Աշխարհ

24.04.2020 18:24


COVID-19. Ապաքինվածների թվով Գերմանիան աշխարհում առաջատար է

COVID-19. Ապաքինվածների թվով Գերմանիան աշխարհում առաջատար է

Կորոնավիրուսով վարակված քաղաքացիների ապաքինման ցուցանիշով Գերմանիան աշխարհում առաջատար է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche welle»-ն նշում է, որ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով 103 հազար 300 մարդ արդեն հաղթահարել է հիվանդությունը և դուրս գրվել հիվանդանոցներից:

Գերմանիայում վարակվածների ընդհանուր թիվը 153 հազար 129 է, որի զգալի մասը՝ 103 հազար 300-ն ապաքինվել է: Մահացության ցուցանիշը կազմում է 5 հազար 575:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։

Այս խորագրի վերջին նյութերը