Լրահոս

21.03.2011 11:33


Բահրեյնի թագավորը հայտարարել է, թե երկրում խժդժություններ հրահրող դավադիրները վնասազերծվել են

Բահրեյնը հաջողությամբ վնասազերծել է արտերկրից եկած դավադիրներին։ Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, այսպես է երկրում տեղի ունեցող խժդժությունները բնութագրել Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա ալ–Խալիֆան։

Թագավորի խոսքերով՝ այս 20–30 տարվա ընթացքում օտարերկրացիները ծրագրում էին երկրում հեղաշրջում իրականացնել (այնպես, ինչպես Պարսից ծոցի այլ երկրներում)։

Համադը կարծում է, թե հեղափոխության համար հողը նախապարտաստված էր, և նրանք ակտիվ գործողություններ են սկսել։

–Ես այստեղ եմ, որ ասեմ՝ նրանց դավադրությունը բացահայտվել է,–զինվորական սպաների շրջանում ելույթ ունենալով՝ հայտարարել է Համադ թագավորը։

Թագավորը վարչակարգի դեմ սպառնալիքները չեզոքացնելու  համար նաև  շորհակալություն է հայտնել զինվորականներին։ Համադն առանձնակի շնորհակալություն է հայտնել արտասահմանցի զինծառայողներին, ովքեր անկարգությունները դադարեցնելու համար օգնության էին հասել Բահրեյնին։

Հիշեցնենք, որ Համադի նշած  հակակառավարական կոչերը  սկսվել էին փետրվարի կեսերին։ Շիա մեծամասնության ներկայացուցիչ ցուցարարները իշխող սունիների դինաստիայից պահանջել էին քաղաքական և քաղաքացիական միանման իրավանքներ։

Ցուցարարները բախվել էին ոստիկանների հետ։ Հաղորդվում էր զոհերի և տուժածների մասին։

Մարտին ցուցարարները գրավել էին Մանամե թագավորության գլախավոր  Մարգարտե հրապարակը։  Համադ թագավորը երկրում  արտակարգ դրություն էր հայտարարել և օգնության կանչել հարևան երկրների ոստիկաններին ու զինվորականներին։ Մարտի 16–ին ուժայինները ուժի կիրառմամբ ցրել են ցուցարարներին։ Մարտի 17–ին ընդդիմության մի շարք ղեկավարներ ձերբակալվել են, որից հետո անկարգությունները դադարել են՝ չնայած բողքի գորոծողությունները շարունակվում են մինչև հիմա։

Այս խորագրի վերջին նյութերը