Լրահոս

21.04.2011 09:00


Այսօր Ստամբուլում կմեկնարկեն հայ ձյուդոիստների առաջին գոտեմարտերը

Ապրիլի 20-ին  Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ավարտվեց ձյուդոյի 2011թ. եվրոպայի առաջնության մասնակից թիմերի վերջնական հաստատագրումը:

Այսպիսով առաջնությանը մասնակցում են եվրոպական 45 երկրներ 426 մասնակցով:

Ամենաշատ մասնակիցները հայտավորված են տղաների 81կգ քաշային կարգում, որտեղ Հայաստանը չունի մասնակից:

Աննախադեպ մասնակիցների քանակը պայմանավորված է Եվրոպայի Ձյուդոյի միության որաշումով, որի համաձայն 2011թ-ից թույլատրվում է յուրաքանչյուր քաշային կարգում հայտավորել ամեն երկրից երկու մասնակից, այս հնարավորությունից հայաստանը օգտվել է միայն 66կգ քաշային կարգում, հայտավորելով Արմեն նազարյանին և Համբարձում Տոնոյանին:

Ապրիլի 21-ին կգոտեմարտեն տղաների 60, 66կգ և աղջիկների 48,52,57 կգ քաշային ձյուդոիստները: 60կգ ում հայտավորված են 32 մասնակից, հայաստանը ներկայացնող Հովհաննես Դավթյանը առաջին գոտեմարտը կանցկացնի Սլովակիան ներկայացնող Մատջազ Տռբովչի հետ, 66կգ –ը ներկայացնող Արմեն Նազարյանը կգոտեմարտի Բելառուսը ներկայացնող Դմիտրի Շերշանի հետ, իսկ Համբարձում Տոնոյանը Լատվիան ներկայացնող Դենիս Կոզլովի հետ, այստեղ հայտավորված են 39 մասնակիցներ: Աղջիկների պայքարում հայաստանը ներկայացնում է Գայանը Հարությունյանը 48 կգ, որը առաջին հանդիպումը կանցկացնի Բելգիան ներկայացնող Շառլինե Վան Սնիսկու հետ, այս քաշայինկարգում հայտավորված են 26 մարզուհիներ:

Ապրիլի 22-ին կգոտեմարտեն տղաների 73, 81 և աղջիկների 63,70կգ քաշայինները, մենք մասնակից ունենք միայն 73կգ քաշային կարգում, Արտյոմ Բաղդասարայնը կգոտեմարտի Ռումինիան ներկայացնող Ադրիան Նիկոլաե Մերջեի հետ:

Ապրիլի 23-ին մեր մասնակից` 100կգ քաշային կարգը ներկայացնող Հակոբ Առաքելանը առաջին հանդիպումը կանցկացնի Իսրայելը ներկայացնող Արիել Զեվիի հետ:

Ինֆորմացիան տրամադրեց. ՀՁՖ-ի փոխնախագահ Դավիթ Խիթարայնը

Այս խորագրի վերջին նյութերը