Լրահոս

21.03.2011 10:28


Սահակաշվիլին հայտարարել է, թե Պուտինը Կովկասը համեմատել է խավարասերների հետ

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Բրուքինգի ինստիտուտում ամերիկացի փորձագետների, պետական վարչակազմի ներկայացուցիչների և ոչ կառավարական կազմակերպությունների առջև ելույթ ունենալիս մեկնաբանել է Կովկասում տիրող իրավիճակը։

Նրա խոսքերով՝ 2008թ. տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինն իրեն սպառնացել է պատերազմով և հայտնել, որ պատրաստվում է տարածաշրջանում պատերազմ սկսել, ճանաչել անջատողական տարածքները, որտեղ և հետո կամրապնդվեր Ռուսաստանի ազդեցությունը։

«Հյուսիսային Կովկասը վերջացած է։ Ցանկացած դրսևորում, և մենք նրանց կճզմենք, ինչպես խավարասերներին»,–իբրև թե հայտարարել է Պուտինը։

Սահակաշվիլիի խոսքերով՝ այսօրվա դրությամբ Հյուսւսային Կովկասում խավարասերները բազմացել են, և տասը մատը չի բավականացնի նրանց ճզմելու համար։ Նա նաև հայտարարել է, թե այժմ Ռուսաստանը կորցնում է Հարավային Կովկասում իր վերահսկողությունը։ Իսկ դրա պատճառը, ըստ Սահակաշվիլիի, այն է, որ բռնությանը չի կարելի հաղթել բռնությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը