Լրահոս

21.03.2011 10:26


Միջազգային կոալիցիան հայտարարել է Քադաֆիի ուժերի «հրամանատարական կետի» ավերման մասին

Միջազգային կոալիցիան հայտարարել է Քադաֆիի ուժերի «հրամանատարական կետի» ավերման մասին

Ինչպես հաղորդել է «Agence France-Presse» գործակալությունը, միջազգային կոալիցիայի ուժերը հայտարարել են, որ  Լիբիայի ղեկավար  Մուամար Քադաֆիին հավատարիմ ռազմական ուժերի հրահանգների կենտրոնը, որը գտնվում էր Տրիպոլիում, օդային հարվածի հետևանքով ավերվել է։

Միջազգային  կոալիցիոն ուժերի կարծիքով՝ այդ շինության ավերմամբ փլվել է նաև այն  համակարգը, որով Քադաֆին կարողանում էր հրահանգներ տալ իրեն հավատարիմ ռազմական ուժերին։

Ավելի վաղ ԶԼՄ–ները հաղորդում էին, որ ամբողջովին ավերվել էր այն շինությունը, որտեղ սովորաբար Քադաֆին ընդունում էր հյուրերին։  Ռմբակոծությունից տուժածների և  զոհերի մասին տեղեկատվություն չկա։ ԱՄՆ–ը հայտարարում է, որ իրենք այդ ռմաբակոծության հետ կապ չունեն։ Ամերիկացի ներկայացուցչի խոսքերով՝ այդ հարվածները հասցրել են բրիտանական ուժերը։

Հիշեցնենք, որ Քադաֆիի դեմ ռազմական գործողությունները սկսվել են մարտի 19–ի երեկոյան, երբ Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը հարված են հասցել Քադաֆիի ռազմական ուժերին։ Հետո ռազմական գործողություններին միացել էին Մեծ Բրիտանիան և ԱՄՆ–ը։

Մարտի 20–ին ԱՄՆ–ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հայտարարել է, որ Լիբիայի տարածքի ռազմական գործողություններում գլխավոր դերակատարություն չի ունենալու։ Նա նաև դեմ  է արտահայտվել Լիբիայի ղեկավարի բնակության վայրին օդային հարված հասցնելուն։

Գեյթսը հայտարարել էր նաև, թե Ամերիկան և կոալիցիայի մյուս անդամները  հույս ունեն, որ Լիբիան կպահպանի իր միասնականությունը։

Այս խորագրի վերջին նյութերը